Նեթшնյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գшզայի նկատմամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադարձել է Գազայում հրադադարի բանակցությունների իր «խուսափողական մոտեցմանը», որը խոչընդոտում է բանակցություններին։ Այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի աղբյուրը։

Նեթանյահուն ներկայացրել է պահանջների նոր ցանկ, որը ներառում է փոփոխություններ այն բանտարկյալներին, որոնք Իսրայելը ցանկանում է ազատ արձակել, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ՝ առաջարկվող համաձայնագրի այս փուլում բանակի դուրսբերման ժամկետների առնչությամբ։

Նա հավելել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում» մինչև Իսրայելի կողմից կատարված վերջին փոփոխությունները։

Կիսվել սոց․ ցանցերում