Հացահատիկ Ուկրшինայից. Զելենuկին հայտնել է Սիրիшյին օգնելու ծրագրի մասին

Ուկրաինան կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում և հացահատիկ կմատակարարի։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին հանդիպում է անցկացրել, լսել Սիրիա այցի վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Վիտալի Կովալի զեկույցը։ Քննարկել են Դամասկոսում բանակցությունների արդյունքները, անվտանգության և տնտեսական հեռանկարները։

«Ուկրաինան կօգնի Սիրիայում կայունացմանն ուղղված բոլոր ջանքերին: Սիրիական վարչակազմի և բոլոր գործընկերների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու, կստեղծենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը համագործակցության համար»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կապեր է պահպանելու եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու Սիրիային առավելագույն աջակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում