Ուկրшինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիшյի հետ. Զելենuկի

Ուկրաինան կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո, ուկրաինական հացահատիկը կմատակարարվի Սիրիայի քաղաքացիներին։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է տելեգրամյան իր ալիքում։

Զելենսկին Սիրիայի հարցով հանդիպում է անցկացրել։ Նա լսել է Սիրիա այցի վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Վիտալի Կովալի զեկույցը։ Քննարկել են Դամասկոսում բանակցությունների արդյունքները, անվտանգության և տնտեսական հեռանկարները։

«Ուկրաինան կօգնի Սիրիայում կայունացմանն ուղղված բոլոր ջանքերին: Սիրիական վարչակազմի և բոլոր գործընկերների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու, կստեղծենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը համագործակցության համար»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կապեր է պահպանելու եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու Սիրիային առավելագույն աջակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում