ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։

«Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։

Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Հիշեցնենք՝  Նոր Օռլեանում մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Դրանից հետո Tesla պիկապը պայթել է Լաս Վեգասում Թրամփի աշտարակի մոտ։ Ըստ նախնական վարկածի՝ գործարկվել է պայթուցիկ սարք:

Ավելի ուշ էլ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող «Amazura» գիշերային ակումբում: Զոհվել է առնվազն 11 մարդ,  նույնքան մարդ էլ տարբերաստիճանի վիրավորումներ են ստացել:
Կիսվել սոց․ ցանցերում