Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Լեհաստանի ԱԳՆ գործընկերներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում՝ Լեհաստանի նախագահության ընթացքում Հայաստան-ԵՄ հավակնոտ օրակարգի հետագա առաջմղման համար: Մենք արժևորում ենք Հունգարիայի մասնակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլերին»,-ասված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ
