Հայաստանի հավաքականը Ալբանիայի թիմի հետ առաջին խաղակեսում պարտվում 0։2 հաշվով

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցում է Ալբանիայի թիմի հետ ու առաջին խաղակեսից հետո պարտվում 0։2 հաշվով, գրում է Armsport-ը։

Խաղի սկզբնամասում փոքր-ինչ առավելություն ունեին հյուրերը, որոնք 12-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին․ մրցակցի հարվածից հետո գնդակը խաղադաշտից դուրս եկավ դարպասաձողի կողքով։

24-րդ րոպեին Հայաստանի հավաքականը գրոհ ձեռնարկեց աջ եզրով, գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Գևորգ Տարախչյանի գլխի հարվածը չստացվեց։

28-րդ րոպեին ալբանացիներն առաջ անցան հաշվի մեջ։ Հեռվից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ստիվեն Շպենդին։

36-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո Մատինյանը գնդակը դուրս հանեց անկյունային, որի խաղարկումից հետո Ռեքսեպին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Կիսվել սոց․ ցանցերում