Ինչպես հայտնել էինք՝ Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։
Նրա հետ լուսանկար է հրապարակել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ալեքսանդրան մեր առաջին մեդալն է բերում Աշխարհի առաջնությունում: Շնորհավոր»,- գրել է նա:
