Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությունն Աբու Դաբիում, նույնիսկ եթե նրանք չմասնակցեն Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպմանը, կարող է բարդացնել բանակցային գործընթացը, քանի որ ուկրաինացիներն ու ամերիկացիները կարող են խորհրդակցել նրանց հետ և հաշվի առնել նրանց կարծիքը, խոստովանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ ներկայումս պայմանավորվածություն կա միայն ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ շփումների վերաբերյալ: Այսպես է նա մեկնաբանել Financial Times-ի տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային դիտարկում է որպես Ուկրաինայի հարցով եվրոպական բանակցողներ:
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հնարավոր է համարել, որ Եվրոպայի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի:
