Խшղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պшտերազմում հաղթելը. Հшջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ։ Երկար զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, խաղաղության գործընթացին և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության հեռանկարներին։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության ուղին պատերազմի շարունակության փոխարեն։

Նա նշել է, որ պատերազմից հետո խաղաղության հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան ռազմական հաղթանակը, և ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է ամբողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելուն։

Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է նաև երկկողմ հարաբերություններում ապագային միտված մոտեցման կարևորությանը։ Նրա խոսքով՝ չնայած երկու ժողովուրդների միջև առկա չսպիացած վերքերին ու պատմական հիշողություններին՝ անհրաժեշտ է առաջ շարժվել և աշխատել երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։

Հաջիևը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններն արդեն սկսվել են։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է միանալ տարածաշրջանային հաղորդակցական ցանցին՝ ստեղծելով կապուղիների զարգացման նոր հնարավորություններ։ Անդրադառնալով էներգետիկ համագործակցությանը՝ Հաջիևը ներկայացրել է Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերը՝ նշելով, որ առաջիկա տարիներին նախատեսվում է զգալիորեն ավելացնել կանաչ էներգիայի արտադրության հզորությունները և ընդլայնել արտահանման հնարավորությունները։

Նրա խոսքով՝ կանաչ էներգետիկան կարող է դառնալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման ու տնտեսական համագործակցության բաղադրիչներից մեկը։ Հաջիևը շեշտել է, որ տարածաշրջանը բաժանարար գծերով ու պատերով մասնատելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը և խուսափել Հարավային Կովկասի հետագա պառակտումից։

Կիսվել սոց․ ցանցերում