Անընդունելի է ազգային պատկանելությունը որպես վիրшվորանքի միջոց օգտագործելը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է հանրային խոսույթում ազգային և էթնիկ պատկանելության հիմքով վիրավորական ու խտրական արտահայտությունների կիրառմանը։

ՄԻՊ -ը ընդգծել է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և նմանատիպ այլ ձևակերպումները որպես վիրավորանք, անձին կամ մարդկանց խմբին նսեմացնելու և թիրախավորելու միջոց օգտագործելը։

Նրա պնդմամբ, ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող դիտարկվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման արտահայտությունները նպաստում են խտրականության, անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի տարածմանը։

Կիսվել սոց․ ցանցերում