COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել է COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նամականիշը Հայաստանի փոստային պատմության մեջ կպահպանի Երևանում անցկացվող համաժողովի հիշողությունը՝ խորհրդանշելով բնության պահպանության հանձնառությունն ու միջազգային համագործակցությունը։

