Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը և բանակցությունների ընթացքը։

Կարևորվել է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու և համաձայնության հասնելու նպատակով։ Ընդգծվել է նաև կողմերի կառուցողական ներգրավվածության և փոխզիջման պատրաստակամության կարևորությունը՝ համաժողովի արդյունավետ ավարտն ապահովելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում