Ալեն Սիմոնյանն ու Տոնե Կայզերը քննարկել են Հայաստան-Սլովենիա տնտեսական համագործակցության զարգացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնել են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին եւ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

Կիսվել սոց․ ցանցերում