Կոտայքում բшխվել են «Ֆորդ»-ն ու «Նիսսան»-ը

Հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:20-ի սահմաններում Արգել գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի մոտ բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Հ.-ի վարած «Ford» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում