Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով Թուրքիայում երկրաշարժեր է կանխատեսել, զգուշացրել է Մարմարածոովյան տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների սպառնալիքի մասին։ Աղետը կարող է սպառնալ գրեթե չորս միլիոն բնակչի կյանքին, կարծում է գիտնականը։
«Իսկ նյութական կորուստներն աներևակայելի են։ Նույնիսկ Ստամբուլի ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%-ը սեյսմակայուն չեն:
Ստամբուլի երկրաշարժը մեզ տապալելու է։ Եթե Մարմարածովյան տարաշրջանը փլուզվի, ողջ Թուրքիան ծնկի կիջնի»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Haber Global հեռուստաալիքը։
