Պաշտոնական Բшքուն արձագանքեց Մակրոնին. Ադрբեջшնի ԱԳՆ խոսնակ Այխшն Հшջիզադե

Ֆրանսիայի նախագահի հերթական անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին և սադրիչ հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են իրական փաստերը, անընդունելի են: Հետաքրքիր է, որ Ֆրանսիան, որը իրեն դիրքավորում է որպես միջազգային իրավունքի պաշտպան, երբեք չի քննադատել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտումները Ադրբեջանի հանդեպ, Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականությունը, զանգվածային սպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Կցանկանայինք կրկին հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, իր ինքնիշխան տարածքներում արդարության և ճշմարտության համար մղած պատերազմը իրականացրել է բացառապես Հայաստանի օկուպացիան դադարեցնելու նպատակով: Այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ, խրախուսում են Հայաստանում ռևանշիզմը և լայնամասշտաբորեն զինում այդ երկրին: Ադրբեջանի վրա բարդել արտասահմանյան տարածքներում անհաջող գործունեության պատճառները՝ հանդիսանալով Ֆրանսիայի նենգ, նեոգաղութատիրական քաղաքականության դրսևորում, վկայում է այդ երկրի սխալ արտաքին քաղաքականության մասին: Փոխանակ մեղադրելու այլ երկրներին, Ֆրանսիայի համար ավելի օգտակար կլիներ դասեր քաղել իր ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականությունից: Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի այն քայլերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խարխլում են տարածաշրջանի կայունությունը:

Կիսվել սոց․ ցանցերում