Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 36 մարդ, հայտնել է Nanfang Ribao թերթը։
Հունվարի 7-ին, տեղական ժամանակով ժամը 09:05-ին (ՀՀ ժամանակով ժամը 05:05-ին) 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շիգացի պրեֆեկտուրայի Տինգրի շրջանի տարածքում, որի կենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։
Նշվում է, որ Տինգրի, Լհացե և Սաքյա շրջաններում կան տուժածներ, ավերվել է ավելի քան հազար շինություն։
Տեղի հրշեջ-փրկարարական վարչությունը ավելի քան 1500 փրկարար է ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Արևմտյան գոտու մարտական հրամանատարությունը ներգրավված է որոնողական աշխատանքներին և արագ անօդաչու թռչող սարք է ուղարկել տուժած տարածք։ Մի քանի տրանսպորտային և բժշկական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ցամաքային զորքեր գտնվում են անմիջական պատրաստության վիճակում և սպասում են որոնողափրկարարական աշխատանքներին միանալու հրամանին:
