Արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկային կարողությունները արդեն 2025 թվականի ավարտին. Իլпն Մшսկ

Արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկային կարողությունները արդեն 2025 թվականի ավարտին, — այս մասին նշել է Իլոն Մասկը՝ արձագանքելով վենչուրային կապիտալիստ Չամաթ Պալիխապիտիայի OpenAI ընկերության նոր մոդելի հնարավորությունների վերաբերյալ գրառմանը: «Ամենայն հավանականությամբ, արհեստական բանականությունը մինչև 2025 թվականի ավարտը կգերազանցի ցանկացած մարդու բանականությանը, իսկ 2027/2028 թվականների սահմաններում՝ բոլոր մարդկանց: 2030 թվականին ԱԲ-ն, հավանաբար, 100% կտիրապետի ողջ մարդկության համատեղ բանականությանը»,- գրել է Մասկը: Եթե Մասկի կանխատեսումը իրականություն դառնա, ապա արդեն հաջորդ տարի կարող է ստեղծվել հզոր արհեստական բանականություն, որը կկարողանա կատարել առաջադրանքներ՝ կիրառելով մարդկային կոգնիտիվ կարողություններին նման հատկություններ: Այն կհայտնվի ինքնակատարելագործման անվերջ ցիկլերում, որտեղ ԱԲ-ի յուրաքանչյուր նոր սերունդ կհայտնվի ավելի արագ, առաջացնելով այսպես կոչված «ինտելեկտուալ պայթյուն» և ի վերջո ստեղծելով սուպերինտելեկտ, որը կգերազանցի ամբողջ մարդկության բանականությանը։

Կիսվել սոց․ ցանցերում