Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրшշարժի զпհերի թիվն աճել է

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանի Դինգրի գավառում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է:

Չինական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 53 մարդ, 62-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դեպքի վայր են բերվել մեծ թվով փրկարարներ։ Ներկայումս փլատակների տակ մնացած մարդկանց որոնելու աշխատանքները շարունակվում են։

Ինչպես հայտնել ենք՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Կիսվել սոց․ ցանցերում