Լռելու ու համակերպվելու արդյունքը այն է, որ քաղաքացիները մուտք են գործում նոր 2025թվական հերթական «սյուրպրիզների» ներքո։բԵրևանն ապրելու առումով վերածվում է մի կերպ գոյատևելու քաղաքի։
Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Թանկացումների շքերթ է, տրանսպորտի թանկացում մինչև 300դր,կարմիր գծերի թանկացում 160.000դր,գույքահարկի թանկացում 75%,աղբահանության վճարի թանկացում,տեղական տուրքերի թանկացում:
Հարկ վճարողը հիմա հերոս է, թե՞ համբալ»,- ասել է նա:
