ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:
