Ռաֆայել Նազարյանը հրաժարական տվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուր Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի մամուլի ասուլիսին ներկայացած  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս, գրում է Armsport-ը։

Հարցին, թե որն է պատճառը՝ Նազարյանն ասաց արդյունքն է պատճառը, ու հեռացավ ասուլսիների սրահից։

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Ալբանիայի թիմի հետ և պարտվեց 1։2 հաշվով։

Կիսվել սոց․ ցանցերում