ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմն Ուկրաինայում «որքան հնարավոր է շուտ», սակայն չի պատրաստվում զիջումներ անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է ԱՄՆ ապագա առաջնորդի՝ Ուկրաինայի հարցով բանագնաց Քիթ Քելոգը:
«Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, որ նա (Թրամփը) չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսներին»,- ասել է Քելոգը։
