2024 թվականին պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի զորահավաքային և զորակոչային ծառայության 249 աշխատակից:
Այս մասին ասված է Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2023 թվականին կարգապահական տույժեր և այլ միջոցներ են կիրառվել 78 աշխատակցի նկատմամբ, անցած տարի՝ 249 աշխատակցի նկատմամբ, 13 աշխատակից բացասական ակնարկներով ուղրակվել է ռեզերվ, լուծարվել են աշխատանքային պայմանագրերը։
2023 թվականին 22 անձի 15 փաստի վերաբերյալ հավաքագրված նյութերը, 2024 թվականին 95 անձի վերաբերյալ 51 փաստերի վերաբերյալ հավաքագրված նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն՝ դատավարական որոշում կայացնելու համար։
