Քիշնևի օդանավակայանից ուղևորներն ու անձնկազմը տարհանվել են, իսկ պատճառը դարձել է ահազանգը՝ կապված հրդեհային ազդանշանի միացման հետ: Ավելի ուշ պարզվել է՝ ահզանգը կեղծ է եղել։
«Աառավոտյան, երբ 112 ծառայությունը ծանուցում է ստացել օդանավակայանում հրդեհի ահազանգի մասին, մի քանի հրշեջ մեքենա է ժամանել Քիշնևի օդանավակայան: Այնտեղ գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են:
Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի առիթով հետաքննություն է անցկացվել, և հրդեհի բռնկման օջախը չի հայտնաբերվել»,- ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մոլդովայի Առաջին հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր տարհանման մասին՝ կապված ռումբի սպառնալիքի հետ։
Քիշնևի օդանավակայանում նախկինում էլ եղել են նման ահազանգեր, սակայն պարզվել է, որ դրանք կեղծ են։
