Արևիկ գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 12-ին՝ ժամը 04։15-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ Արևիկ գյուղում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:48-ին, մարվել՝ 09:16-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

Կիսվել սոց․ ցանցերում