ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրադարձել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը:
«Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում:
ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կարևոր գործոն ու խթանիչ է Հայաստանի ինքնիշխանության կայացման ու պետականության ամրապնդման համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։
