Հարավային Կորեայի նախագահը ձերբшկալվել է

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի գործով քննիչները ձերբակալել են նրան և տարել իր նստավայրից՝ հարցաքննության համար, հայտնում է Yonhap գործակալությունը։

Բարձր մակարդակի կոռուպցիայի հետաքննության գրասենյակը հայտնել է, որ Յունի նկատմամբ նախկինում տրված ձերբակալման հրամանը կատարվել է առավոտյան 10:33-ին:

Ինքը՝ Յուն Սեոկ Յոլը, հայտարարել է, որ որոշել է ներկայանալ հարցաքննության՝ չնայած իր դեմ անօրինական հետաքննությանը։

Կիսվել սոց․ ցանցերում