Արցախում տեղի ունեցած և ոչ մի ընտրություն՝ նախագահական թե խորհրդարանական, չի ճանաչվել տարբեր երկրների ու աշխարհի ուժային կենտրոնների կողմից:
Բայց կա մի էական բայց…
Այլ բան էր, երբ այդ երկրներն ու ուժային կենտրոնները հայտարարել են դա նախկինում, երբ Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման անթաքույց պլաններ չկային…
Այս պահին, երբ վերջին մեկ տարում անթաքույց են Արցախն Ադրբեջանին «ռեինտեգրացնելու» քայլերը՝ «Արցախում հանքավայրերը էկոլոգիայի նախարարության ինսպեկտորներով, էկոակտիվիստներով վերահսկելու», Կարմիր խաչով Ստեփանակերտ մտնելու, Արցախի-Լաչինի տարածքում անցակետ տեղադրելու ու այլ քայլերի տեսքով, Արցախին արտահերթ ընտրություններ պետք չէին, որպեսզի միջազգային կառույցները «վերահաստատեին իրենց նախկին դիրքորոշումները», որոնք Ալիևն այլ նպատակներով է օգտագործելու….
Այն «ծառայությունը», որ նախկիններն այս օրերին մատուցեցին Արցախին այս պահին, վախենամ ունենա անդառնալի հետևանքներ…
Ադրբեջանն ընկած տարբեր երկրներից ու ուժային կենտրոններից հայտարարություններ է կորզում Արցախում ԱԺ կողմից նախագահի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ…
Արդեն տեսա ԵՄ, Թուրքիայի, Ուկրաինայի հայտարարությունները դրանք չճանաչելու մասին: Շարքը առաջիկա ժամերին ամբողջական կլինի….
Դելեգետիմիացնելով Արցախի օրինական ընտրություններով ձևավորված իշխանությունը Ադրբեջանը նրանց հռչակելու է «ծայրահեղականներ» և հաջորդ քայլում /ոչ վաղը/ անցնելու է իր «տարածքում սահմանադրական կարգի վերականգնման գործողությունների»….
Սպասեք Արցախում մարդաորսին….
Առաջին քայլն էլ կատարել են՝ Ադրբեջանի կարմիր խաչը Արցախում…. Հաջորդիվ արդեն այլ ուժեր են մտնելու…
Ռուբեն, Ռոբերտ, Սերժ, Արկադի, Բակո, ցնծացեք…
Հետգրություն. այո, ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նրանք ազատության մեջ կարող են այսպես վտանգել ամեն ինչ…
