ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բшքվում անազատության մեջ պահվող հայերին

2025 թվականի հունվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինի պահվող ԼՂ նախկին ղեկավարներին։

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը: Համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրել է բացառապես կալանավորող կողմը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում