Երևանում մեքենաներ են բшխվել, «Մերսեդես»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրшվոր

Հունվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» մակնիշի և  «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում