Առաջիկա օրերի եղանակը

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում (15-18մ/վրկ)։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում այսօր ձյուն չի գա։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +3–ից +5, իսկ գիշերը` -2-ից -4 աստիճանի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում