Իսրшյելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի Գшզայում կրшկի դադարեցման մասին համաձայնագիրը. երբ այն կմտնի ուժի մեջ

Իսրայելի կառավարությունը վերջնականապես հաստատել է ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման և իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը:

Այս մասին հայտնել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը՝ հստակեցնելով, որ հրադադարը և պատանդների ազատ արձակումը կսկսվեն կիրակի՝ հունվարի 19-ին:

«AP» գործակալության տվյալներով՝ կառավարական խորհրդակցությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ խախտելով Շաբաթում չաշխատելու հրեական ավանդույթը, որը տեղի է ունենում բացառիկ դեպքերում։

Կիսվել սոց․ ցանցերում