Դիտում ՝ 25 405
Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12։10-ի սահմաններում, Երևան-Մեղրի M2 ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
