Դшտապարտում եմ կեղծ դшտավարությունները և Պետքարտուղարությանը կոչ անում պատժամիջոցներ կիրառել Ալ իևի դեմ. Տիտուս

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները:

«18 հայ քաղբանտարկյալ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո: Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,- X-ի միկրոբլոկում գրել է նա։

Հունվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանում տեղի էր ունեցել ԼՂ նախկին ղեկավարների գործով «դատավարության» նախնական նիստը։

Կիսվել սոց․ ցանցերում