Թե բա` Սամվելը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը։
Կարո՞ղ ա, էն Վարդան Մամիկոնյանն էլ ա Սամվել եղել, բայց չեն ասել, որ տրամադրություններս չընկնի։
Իրականում` էսքան ծիծաղելի չէր լինի, եթե էսքան տխուր չլիներ, էսքան դաժանորեն տխուր չլիներ։
Իրականում Արցախի ժողովուրդը պետք ա որոշի` ալյուրը բերի, թե՞ չբերի, ո՞ր ճանապարհով բերի, ո՞ր ճանապարհով չբերի։ Բայց դե ո՞վ ա հարցնում Արցախի ժողովրդին։ Էդ ե՞րբ են հարցրել Արցախի ժողովրդին։
Հանրաքվե արեք։ Ո՞վ ա ասել, որ չորս հոգի Արցախում, չորս հոգի Երևանում, չորս հոգի էլ, ասենք Բուրջ Համուդում պետք ա տարիներով Արցախի ժողովրդին խաղացնեն իրենց խաղերի համար։
Էդ որ գրում եք, թե Ակնայով չմտնելը հայի արժանապատվության հարց ա, էդ Լոսում նստած եք գրո՞ւմ, թե՞ Չելյաբինսկում։ Սուտ նարատիվներով հարյուրամյակներ խաբել եք։
Իսկ ընդհանրապես` լավ կլինի միանգամից հանրաքվե արվի` համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ պետություն հարցով։ Երևի էս անգամ անկեղծ կլինենք` կասենք` չէ, էդ դարդից կպրծնենք։
Զորի Բալայանին էլ կնշանակեն գեներալ գուբերնատոր, դրանից էլ կպրծնենք։ Իշխող ուժն էլ արդեն Արցախում իշխում ա։ Մնում ա Ղազախով մտնի Հայաստան ու վերջ։ Երեսուն տարվա կռիվ ա։
Աղբյուրը՝
