Էրդпղшնը սպшռնացել է մոտ ապագայում ոչնչшցնել Սիրիшյում քпւրդ զի նյալներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապված Սիրիայի հյուսիսում գործող ուժերին մոտ ապագայում ոչնչացնելու իր երկրի վճռականության մասին։

«Մենք ամենափոքր հանդուրժողականություն չունենք PKK-SNS ահաբեկչական կազմակերպության նկատմամբ:

Շուտով քայլեր կձեռնարկենք արմատապես լուծելու այս խնդիրը, եթե SNA-ն, որը գրավում է սիրիական տարածքի մեկ երրորդը, ականջ չդնի խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչերին՝ վայր դնել զենքերը»,-ասել է Էրդողանը տարածաշրջանային համագումարում։

 

Կիսվել սոց․ ցանցերում