Ադրբեջшնը կրկին անդրադարձել է ՀՀ Սшհմանադրությունը փոխելու «անհրաժեշտությանը»

Ադրբեջանը Հայաստանից գործնական քայլեր է ակնկալում Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք իրավական ակտերում առկա տարածքային պահանջների վերացման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ խաղաղության  պայմանագրի տեքստից բացի, կա ևս մեկ լուրջ և բաց խնդիր. խոսքը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների մասին է՝ ամրագրված Հայաստանի Սահմանադրությամբ և այլ կարգավորումներով։ Մենք խաղասեր հայտարարություններ ու ուղերձներ ենք լսում, բայց պրակտիկ գործողությունների ակնհայտ բացակայություն ենք տեսնում»,- ասել է Բայրամովը:

Բաքուն բազմիցս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին: Մինչդեռ Երևանը հակադարձում է՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում