Թրամփի կինը հայտարարել է սեփական կրիպտոարժույթի թողարկման մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյ Թրամփն «X» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է սեփական կրիպտոարժույթի գործարկման մասին այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է «memcoin» կրիպտոարժույթի թողարկման մասին։ «Մելանիայի պաշտոնական memcoin-ն այժմ վաճառվում է, դուք կարող եք գնել $MELANIA հիմա»,- գրել է ԱՄՆ  առաջին տիկինը։ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է կնոջ գրառումով։ Ըստ CoinMarketCap-ի՝ $Melania-ի արժեքը կազմում է մոտ 1,7 մլրդ դոլար։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր սեփական կրիպտոարժույթի՝ ««memcoin»-ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՐԱՄՓ»-ի գործարկման մասին: Կրիպտո փոխանակումների տվյալների համաձայն՝ իր գործարկումից մեկ օր չանցած՝ Թրամփի կրիպտոարժույթը թանկացել է չորս անգամ, իսկ առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 10 միլիարդ դոլարը։ Ինքը՝ Թրամփը, բազմիցս աջակցություն է հայտնել թվային արժույթներին։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակից առաջ հանրապետականը խոստացել էր ԱՄՆ-ը դարձնել կրիպտոարժույթների «համաշխարհային մայրաքաղաք»: Բիթքոինի գինը Թրամփի հաղթանակից հետո մեկ ամսվա ընթացքում հասել է պատմական նոր մակարդակի՝ գերազանցելով բորսայում 108,000 դոլարի նշագիծը:

Կիսվել սոց․ ցանցերում