Չինաստանում կատուն պատահաբար տիրոջ անունից աշխատանքից հեռացման նամակ է «ուղարկել»

Չինաստանում կատուն պատահաբար աշխատանքից ազատման դիմում է «ուղարկել» իր տիրոջ անունից՝ պատճառ դառնալով, որ վերջինս զրկվել է աշխատանքից և տարեկան բոնուսից, հայտնում է South China Morning Post-ը։

Կենտրոնական Չինաստանի Չունցին քաղաքից 25-ամյա կինը հունվարի սկզբին գրել է իր հրաժարականի նամակը, սակայն այն չի ուղարկել իր գործատուին, քանի որ վերջնական որոշում չի կայացրել: Ինչպես նշում է հրատարակությունը, աղջիկը տատանվել է, քանի որ գումարի կարիք ուներ, այդ թվում՝ իր ինը կատուներին պահելու համար։

Որոշումը նրա համար «կայացրել է» իր ընտանի կենդանիներից մեկը։ Տան անվտանգության տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ նրա կատուներից մեկը ցատկել է իր գրասեղանի վրա և պատահաբար սեղմել նոութբուքի կոճակը՝ նամակ ուղարկելով նրա ղեկավարին:

«Կինն ասել է, որ անմիջապես կապ է հաստատել իր ղեկավարի հետ՝ մեղադրելով կատվին, սակայն անտեսվել է։ Նա կորցրել է թե՛ աշխատանքը, թե՛ տարեկան պարգեւավճարը»,–գրում է թերթը։

Գարնանային փառատոնը, որը նաև հայտնի է որպես չինական Նոր տարի, տեղի ունեցավ այս տարի հունվարի 29-ի գիշերը: Չինաստանում շատ ընկերություններ Գարնանային փառատոնին ընդառաջ աշխատակիցներին վճարում են միանվագ բոնուս:

Կիսվել սոց․ ցանցերում