Չինաստանի Տիանգոն ուղեծրային կայանի վրա գտնվող «Շենչժոու 19» առաքելության անձնակազմին առաջին անգամ հաջողվել է թթվածին ստանալ: Հաջողակ փորձերը ճանապարհ են հարթում երկարաժամկետ տիեզերական հետազոտության համար, այդ թվում՝ մինչև 2030 թվականը մարդատար առաքելության վայրէջքը Լուսնի վրա: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է South China Morning Post-ը։
Հրատարակության համաձայն՝ անձնակազմի անդամները հաջողությամբ իրականացրել են ուղեծրի վրա արհեստական ֆոտոսինթեզի տեխնոլոգիայի կիրառումը՝ արտադրելով թթվածին:
12 փորձերի շարքն իրականացվել է փակ տարածության մեջ կիսահաղորդչային կատալիզատորների միջոցով. նպատակն ածխաթթու գազը և ջուրը թթվածնի վերածելն էր, այնուհետև էթիլեն արտադրելու համար, որը կարող է օգտագործվել տիեզերանավի համար վառելիքի արտադրության մեջ, նշում է թերթը։
Այս տեխնոլոգիան ընդօրինակում է կանաչ բույսերի բնական ֆոտոսինթեզի գործընթացը ինժեներական ֆիզիկական և քիմիական մեթոդներով:
