Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել շուրջ 250 շահառու․ տրամադրվել է շուրջ 220 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 12.370 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 837 մլն դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝ · ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, · ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա, · հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո, · տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը, · ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։ Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks): Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝ · ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, · ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը, · տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը, · ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։ Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։
Բնակապահովության աջակցության ծրագրերի շրջանակում քանի շահառու է աջակցություն ստացել
