Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Չեռնոգորիայի ֆուտբոլային միության ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այն կկայանա հունիսի 9-ին Չեռնոգորիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ
