Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երիտասարդության մոբիլիզացիայի մասին՝ երկրի բանակն ուժեղացնելու համար, գրում է Le Monde թերթը։ Մակրոնն այս մասին հայտարարել է Սեսոն-Սևինյեում զինվորականների առջև ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի շուրջ սպառնալիքներ են կուտակվում։ «Մենք պետք է ավելի լավ աշխատանք կատարենք՝ բացահայտելու կամավորներին, նրանց մարզելու և նրանց մոբիլիզացնելու հնարավորությունը»,-ասել է Մակրոնը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ չի կարելի սպասել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։ Մինչ այդ նա և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննարկել են իրենց զինվորներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Մակրոնը հայտարարել է երիտասարդության մпբիլիզացիայի մասին
