2024 թվականի տարեվերջին աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 194 հազար դեպք։ Մահացության դեպքերը կազմել են ավելի քան 2,6 հազար։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հիվանդացությունը նվազել է 6 տոկոսով, մահացությունը՝ նախորդ չորս շաբաթների համեմատ՝ 24 տոկոսով։
Արեւմտա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում վարակման դեպքերը ավելացել են 42 տոկսով, մահացության դեպքերը՝ 6 տոկոսով, այն դեպքում, երբ մնացած ռեգիոններում հակառակ պրոցեսն է նկատվել։ Ամենից տարածված շտամը հանդիսանում է JN.1-ը։ Այն առկա է աշխարհի 147 երկրում։
