Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը: Ինչպես հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում հաղթել է միայն Տիգրան Հարությունյանը: Արթուր Դավթյան — Կարեն Գրիգորյան, Բենիկ Ագասարով — Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 5.5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ունեն 5 միավոր։ Կանանց առաջնությունում հաղթել են Մարիամ Ավետիսյանը, Միլենա Գասպարյանը, Նվարդ Հայրապետյանը և Պոլինա Կոբակը: Սուսաննա Գաբոյան — Աննա Խաչատրյան խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Կանանց պայքարում վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով ունի 6 միավոր։ Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Մարիամ Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 5.5 միավոր:
Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների նախավերջին խաղափուլի արդյունքները
