Թпւրքիայում երիտասարդ աղջիկը ծրագրել էր 24 ժամվա ընթացքում 100 տղամարդու հետ քնել․ նրան ձերբшկալել են (լուսանկարներ)

Թուրքական OnlyFans-ի պոռնոաստղ Էզրա Վանդանը Անթալիայից բերման է ենթարկվել ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ X-ում հրապարակել է, որ ծրագրում է ռեկորդ սահմանել՝ 24 ժամվա ընթացքում 100 տղամարդու հետ սեքսով զբաղվելով։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել հասարակության մեջ՝ բաժանելով օգտատերերին երկու ճամբարի։

Վանդանը, ով իր երկրպագուներից մեկի հետ կալանավորվել էր կլինիկայում, որտեղ պետք է վիրահատվեր, հերքում է մարմնավաճառության մասին մեղադրանքները՝ ասելով, որ գրառումը արվել է ուշադրություն գրավելու համար և ֆինանսական շահ չի հետապնդել:

«Ես փողի համար սեքսով չեմ զբաղվում»,- ասել է Էզրան՝ հավելելով, որ պետությունը չպետք է միջամտի կնոջ ազատ ընտրությանը սեփական մարմնի հետ կապված։

Ձերբակալությունը տեղի է ունեցել դատախազության հրահանգով։

 
Կիսվել սոց․ ցանցերում