ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք մի մեծ գործիք ունենք Չինաստանի վրա ազդելու համար. դա մաքսատուրքերն են, և նրանք դա չեն ցանկանում։ Ես կնախընտրեի դրանք չօգտագործել: Բայց դա Չինաստանի վրա ազդելու հսկայական գործիք է», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հարցազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասին նաև ասել է, որ «նա ինձ համար ընկերոջ նման էր», և որ վերջերս նրա հետ տեղի ունեցած հեռախոսազրույցը «հիանալի է անցել»։
«Դա լավ, ընկերական զրույց էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«COVID-ի համավարակից առաջ մենք հիանալի հարաբերություններ ունեինք: Դա շատ հավակնոտ երկիր է: Նա շատ հավակնոտ մարդ է», – հավելել է Թրամփը:
