Քարտով վճարելիս հնչել է ԵՄ հիմնը. հшքերային հшրձակում Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա

Հաքերային հարձակում է իրականացվել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա, որը կառավարվում է «Վրաստանի բանկ»-ի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տեղեկացնելով, որ համակարգն անջատելու որոշում է կայացվել: Հաքերային հարձակման հետևանքով ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորների կողմից քարտերով ուղեվարձ վճարելիս տրանսպորտում հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը, վրացի քաղաքական նախկին գործիչների խոսքերից հատվածներ, «Կեցցե Վրաստանը, կեցցե Ուկրաինան» բացականչություններ։ «Հետաքննությամբ անպայման կպարզվի, թե որտեղից է իրականացվել կիբերհարձակումը։ Ներկա պահին ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձերը չեն գանձվում։ Աշխատանքներ են տարվում վճարային համակարգը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում