Աշխարհի ամենամեծ այսբերգը սպшռնում է բրիտանական կղզուն

Աշխարհի ամենամեծ այսբերգը սպառնում է բրիտանական կղզուն
Աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, կարող է բախվել Հարավային Ջորջիա 🇬🇧բրիտանական կղզուն։ Այսբերգը ներկայումս գտնվում է հոսանքների ոլորանի մեջ և չի շարժվում ուղիղ դեպի կղզին: Սակայն հավանականություն կա, որ այն շուտով նորից կսկսի շարժվել դեպի կղզի, այդպես են կարծում Բրիտանական Անտարկտիկակական ծառայության օվկիանոսագետները:
Կղզուն հսկայական այսբերգի մոտենալը, որի մակերեսը կազմում է 3672 քառակուսի կիլոմետր(ավելի քան երեք անգամ մեծ քան 🇺🇸Նյու Յորք քաղաքը), կարող է ազդել ինչպես առևտրային և ձկնորսական նավերի երթուղիների, այնպես էլ տեղի կենդանական աշխարհի վրա։ Այսբերգ A23a-ն պոկվել է Ֆիլխների շելֆային սառցադաշտից 1986 թվականին և 2024 թվականի վերջին մնացել է աշխարհում ամենամեծը:
Կիսվել սոց․ ցանցերում